News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեւորգ Խաչիկյանին ես չեմ հեռացրել, ինքը գտնվում է կադրերի ռեզերվում:  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում 24news.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որի ոստիկանապետը տարաձայնությունների պատճառով աշխատանքից հեռացերլ է ոստիկանության 7-րդ վարչության պետ Գեւորգ Խաչիկյանին:

«Փոփոխություններ միշտ էլ եղել են համակարգում ու էլի կլինեն: Ես չեմ հեռացրել, որոշակի ժամանակ կմնա կադրերի ռեզերվում, այնուհետեւ չի բացառվում, որ վերանշանակվի, չբացառենք դա»,-ասել է Օսիպյանը:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Խաչիկյանի փոխարեն հնարավոր է նշանակվի ՊԵԿ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ Կարեն Կարապետյանի հովանավորյալ Միհրան Դավթյանը, Օսիպյանն արձագանքել է. «Նա ներկա պահին այլ պաշտոն է զբաղեցնում եւ իր գործառույթն է իրականացնում»:

Տպել
Ամենաշատ