News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սա խուսափողական որոշում էր, իրենց կաշվից հեռու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, որտ Ռոբերտ Քոչարյանի գործով ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որը ենթադրում է, որ Քոչարյանը պետք է կալանավորվի:

Հարցին, թե որոշումն ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞, նա պատասխանեց. «Չգիտեմ, իհարկե, մինչեւ չգա, չի կալանավորվի»:

Ռուբեն Սահակյանը նաեւ նկատեց, որ Վճռաբեկ դատարանը որոշում չի կայացրել, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չի:

«Ես համոզված եմ, որ Քոչարյանի խուսափող չի, երբեք չի փորձել խուսափել: Երբեք չի արել բաներ, որոնք կարող էին թույլ տալ քննչական խմբի ղեկավարինհայտարարել, որ նա կխուսափի: Հակառակ գործողությունները, որ նա ցույց է տալիս, որ չի խուսափի, չի խոչընդոտի , Ռոբերտ Քոչարյանն արել է»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ երեւի կներկայանան եւ Քոչարյանին կառաջարկեն գնալ մեկուսարան, ժամկետ չի սահմանված:

«Ես չեմ կարծում, որ ՀՔԾ-ն վայրկյան անգամ բան անի, որովհետեւ նախընտրական թոհուբոհ է: Վաղը լռության օր է, հարկավոր է ամեն ինչ այսօր անել, հրամցնել հասարակությանը, որ Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ի օգտին: Ես չեմ կասկածում, որ շատ-շատերը կքվեարկեն թիվ 4-ի օգտին: Սա միանշանակ քաղաքական որոշում է: Ես ասացի՝ հարկավոր է հայերեն կարդալ իմանալ, ոմանք հայերեն կարդալ չգիտեն կամ չեն ուզում կարդալ հայերեն, որովհետեւ եթե կարդան հայերեն, ապա այս գործընթացը վաղուց ավարտված կլիներ, սկսված չէր լինի»,-ասաց Ռուբեն Սահակյանը:

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դատական նիստից անմիջապես հետո հայտարարել էր, որ ըստ դատարանի Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի. «Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ, մեր բողոքները մերժեց: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,-ասել էր նա՝ հավելելով, որ մնացածը կասի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի գործով իր որոշումը:

Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հինգ օր շարունակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։

Ըստ դատարանի Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի. Հայկ Ալումյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ