News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների հետ Եվրոպական Միությունում արհեստական ինտելեկտի զարգացմանը եւ օգտագործմանն ուղղված համաձայնեցված ծրագիր  է ներկայացրել եւ ակնկալում է դրա համար ավելի քան 20 միլիարդ եվրո ներդրում հավաքել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Եվրոպական երկրները որոշել են այդ ոլորտում միմյանց եւ Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցել տվյալները միավորելու, ավելի շատ ներդրումներ կատարելու, համապատասխան եւ տաղանդավոր կադրերին նախապատրաստելու, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտին վստահելու պայմաններ գտնելու համար», - Բրյուսելում մամուլի ասուլիսին ասել է Եվրոպական հանձնաժողովի թվային շուկայի նախագահ Անդրյուս Անսիպը:

Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը համակարգում է արհեստական ինտելեկտի համար ներդրումների աշխատանքը, որի նպատակն է մինչեւ 2020 թվականի վերջը մասնավոր եւ պետական ներդրումներից հավաքել առնվազն 20 մլրդ եվրո:

Եվրոպական հանձնակատարը հավելել է, որ դա շատ կարեւոր է զբաղվածության աճի համար, քանի որ արհեստական ինտելեկտը կիրառական տարածք չէ, այլ «ապագան ձեւավորող» ոլորտ:

Նա նաեւ ընդգծել է արհեստական ինտելեկտի կարեւորությունը բժշկության համար, հիմնականում քաղցկեղի ախտորոշման եւ բուժման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ը չի հրաժարվում Libra-ն թողարկել՝ չնայած ճնշումներին
Սոցիալական ցանցերի հսկայի նախագիծը կրիպտոարժույթ եւ մեյնսթրիմ ներգրավելու փորձ է: Libra-ն ապահովված կլինի իրական ակտիվների պաշարով՝ ներառյալ բանկային դեպոզիտներն ու կարճաժամկետ պետական արժեթղթերը…
Libra-ն կարող է անզսպելի լինել. փորձագետ
Դժվար թե որեւէ մեկը կարողանա արգելել մարդկանց կրիպտոարժույթ գնել...
Twitter-ն ամբողջ աշխարհում հազարավոր հաշիվներ է արգելափակել
Հաղորդվում է, որ հաշիվների մեծ մասը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում, Իսպանիայում եւ Էկվադորում...
Huawei-ն 4 տեսախցիկով եւ առանց Google-ի սմարթֆոն է ներկայացրել
Եվրոպայում Mate 30-ի արժեքը սկսվում է 799 եվրոյից, իսկ առանց 5G ցանցի հնարավորության Mate 30 Pro-ի արժեքը՝ 1099 եվրոյից...
Ցուկերբերգը հանդիպել է Թրամփի հետ Facebook-ի հասցեին մեղադրանքների ֆոնին
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ...
Facebook-ը տեսազանգերի համար սարքեր է ներկայացրել
Սարքերը կարելի է կառավարել Amazon Alexa ձայնային օգնականի աջակցությամբ․․․
Ֆոտոռեպորտաժներ