News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշմանը: 

Հայտարարության մեջ ասված է.

«Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձեւով, եւ մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական եւ կործանելու այն:

Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը:  «Մեր բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- դատական նիստից հետո ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news