News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միանշանակ դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան. Ընդ որում դիմելու ենք վճռաբեկ դատարանին դիմելու հետ զուգահեռ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Չենք սպասելու մինչեւ Վճռաբեկ դատարանը մեր բողոքները քննի, որովհետեւ տվյալ դեպքում՝ վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան»,-ասաց նա:

Հարցին, թե դիտարկու՞ւմ են արդյոք այս գործը ինչ-որ կերպ ՍԴ փոխանցելու հնարավորությունը, Ալումյանն ասաց. «Մենք ոչ թե ուզում էինք խնդիրը տեղափոխել Սահմանադրական դատարան, այլ ՍԴ դիմելու ընթացակարգը տվյալ դեպքում՝ չէր նախատեսում, որ հարցը պետք է լուծվի այնտեղ: Ուղղակի, եթե վերաքննիչ դատարանը որոշի դիմել ՍԴ, ապա վարույթը կկասեցվի եւ ՍԴ-ից կուզի որոշում, թե արդյոք մեր կողմից նշված քրեադատավարական եւ քրեաիրավական նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը, կամ ոչ, որից հետո քննությունը կշարունակվեր էլի Վերաքննիչ դատարանում»:

Ինչ վերաբերում է նրան, որ պաշտպանական թիմում գործը ՍԴ փոխանցելու հետ կապված տարաձայնություններ են եղել, Ալումյանը նշեց, որ ցանկացած հարց, որ իրենց թիմում քննարկվում է, լինում են կողմ եւ դեմ կարծիքներ, դրա արդյունքում գալիս են վերջնական որոշման, որն ավելի արդյունավետ է:

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ նշեց, որ իրենց թիմում տարաձայնություններ չկան. «Ես միայն ասում էի, որ մենք մեր մեջ բաժանել ենք՝ ով ինչի մասին կարող է ավելի շատ խոսել: Ես ասում եմ՝ բոլոր նրանք, որոնք կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, առաջին հերթին պետք էլուծեն մեկ հարց. Ոչ թե անձեռնմխելիության հարցը, այլ առաջին հերթին հարկավոր է պարզել՝ արդյոք Քրեական օրենսգրքում 2008 թվականի դեպքերի ժամանակ եղել է մի նորմ, որը Քրեական օրենսգրքով եղել է հետապնդելի: Եթե արարքը չի համարվում ահնցագործությու, անձը չի կարող ենթրարկվել պատասխանատվության»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ