News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳ մամուլի ծառայությունից։

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի համար հանդիսանում են առաջնայնություններ և շեշտեց գործընթացում Արցախի որոշիչ ձայնի կարևորությունը:

Խոսելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման մասին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց փոխվստահության միջոցառումների իրականացման ու հռետորաբանության նվազեցման անհրաժեշտությունը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը կոչ է անում իր միջազգային գործընկերներին ձեռնպահ մնալ որևէ գործողություններից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և անկայունության տարածմանը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը նաև հավելեց, որ  միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու և հիշյալ ձևաչափով համաձայնեցված ձևակերպումներից դուրս այլ ձևակերպումներ փնտրելու փորձերը չեն նպաստում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ