Թուրքիայի Ադանա քաղաքում անհայտ անձը մտել է քաղաքապետարանի շենք եւ սկսել կրակահերթեր արձակել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ադանայում տղամարդը զինված մտել է քաղաքապետարան եւ սկսել կրակել։ Նրա դիմաց դուրս եկած քաղաքապետարանի անվտանգության վարչության պետը եւ մեմ այլ աշխատակիցը տեղում սպանվել են։
Դեպքի վայր մեկնած ոստիկանությունը կարողացել է ձերբակալել տղամարդուն։