News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երկրաշարժի 30-րդ տարելիցին կառավարությունը արտագնա նիստ արեց Գյումրիում, օրակարգում՝ զեկուցվող երեք հարց։ Դեկտեմբերի 7-ը, որ հայտարարված էր հիշատակի օր, լրացվեց երկու բառով՝ հիշատակի և աղետներին դիմակայունության օր։ 

Պետերբուրգից վերադարձած Փաշինյանը այնտեղ ոչ պաշտոնապես հանդիպել է Ադրբեջանի նախագահին, զրուցել են գերիների փոխանակման շուրջ։ 

Փաշինյանը նաև խոստացած պարզաբանումն է պահանջել Լուկաշենկոյից՝ փակ նիստի հարցերը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու համար։ Եթե ոչ պատասխանը, ապա զրույցը բավարարել է նրան։ 

Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը 5 օր քննելուց  հետո այսօր վճռեց անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը, այսինքն՝ կալանավորել։ Նրա պաշտպանական թիմը շուտով մամուլի ասուլիս հրավիրեց, նախ ընթերցվեց Քոչարյանի հայտարարությունը։ 

Քոչարյանը ներկա չէր ոչ միայն ասուլսին, այլեւ դատին։ Ըստ փաստաբանի՝ նա չսպասելով դատարանի վճռին՝ ինքուրույն գնացել է քրեակատարողական հիմնարկ ։ Իրենք, ասաց, պատրաստվում են բողոքարկել վճիռը այստեղ և եվրոպական դատարանում։

Պաշտպանական կողմը պնդեց, որ եղել են ճնշումներ դատարանի վրա․ իսկ որ օգոստոսին Քոչարյանը ազատ արձակվեց, Ռուբեն Սահակյանի կարծիքով, պատճառը քաղաքացիական արիությունն էր, մեկը ունի այն, մյուսը՝ նիխտ։ 

Ոստիկանությունը Պրահայում հայտնաբերել է Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին։  Նա ներկայացրել է որպես Ֆրանկլին Գոնսալես՝ ցույց տալով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր։ Նախկին նախագահի եբորորոդուն նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի քանի դրվագով՝ ապօրինի զենք, զինամթերք, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու համար։ Հուլիսի 24-ից նրան փնտրում էր ինտերպոլը։

Դոլարի փոխարժեքը նվազել է՝ 484 դրամ է, եվրոն ու բրիտանական ֆունը թանկացել են, եվրոն 551 դրամ է, ֆունտը՝ 618, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե անփոփոխ է՝ 7 ու 25 դրամ։ 

Հայաստանում դեկտեմբերի 8-ին սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ