News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը 45 երկրների, որոնք դեռեւս չեն միացել Ցեղասպանության կանխարգելման եւ դրա համար պատժի ՄԱԿ բանաձեւին, կոչ է արել որքան հնարավոր է շուտ անել դա։

Նա հիշեցրել է, որ բանաձեւն ընդունվել է մեկ մարդու՝ Ռաֆայել Լեմկինի անխոնջ ջանքերի արդյունքում, ով Հոլոքոստի ժամանակ 49 ազգական է կորցրել եւ վստահ էր, որ ցեղասպանությունները ավելի ճիշտ է կանխարգելել, քան հետո դրանց համար պատժել։

Գուտերիշի խոսքերով՝ մարդկությունը միշտ չէ, որ հասցնում է արձագանքել ահազանգերին։ Նա հիշեցրել է Ռուանդայի, Կամբոջիայի եւ Սերեբրենիցայի վայրագությունները, որոնք տեղի են ունեցել ՄԱԿ-ի կողմից բանաձեւի ընդունումից հետո։ Այսօր էլ, 70 տարի անց մարդկանց շարունակում են սպանելմիայն որեւէ էթնիկ կամ հոգեւոր խմբի պատկանելու համար։

Գլխավոր քարտուղարն ասել է, թե կյանքի ժամանակակից պայմանները եւ թվային տեխնոլոգիաները մարդկությանը չեն պաշտպանի նոր ցեղասպանությունից։ «Միայն մեր արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված գործողությունները կօգնեն կանխարգելել ցեղասպանությունները, իսկ բանաձեւը այդպիսի ջանքերի համար իրավական հիմքեր է տրամադրում»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
Ամենաշատ