News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպասվում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը մինչեւ տարվա վերջը պետք է որոշված լինի։ Այս մասին «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը՝ տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

«Այդ հարցի քնարկումը ոչ թե բուռն էր, այլ շատ բուռն էր։ Կրքերի բորբոքումն այնպիսին էր, որ վերջում բոլորը ստիպված էին բոլորից ներողություն խնդրել»,- նշել է մամուլի քարտուղարը։

«Ինչպես երեկ հայտարարեց մեր նախագահը (Ալեքսանդր Լուկաշենկոն-խմբ․), այդ հարցն արդեն լուծված է։ Եւ լուծված է այն իմաստով, որ ամեն ինչ կլինի բացարձակապես կազմակերպության կանոնադրության հիման վրա։ Այսօրվա դրությամբ որոշակի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը անդամ երկրների կողմից կստորագրվի աշխատանքային կարգով։ Մեխանիզմը կլինի այսպիսին՝ տվյալ պաշտոնի թեկնածուն (նա Բելառուսի ներկայացուցիչն է) մոտակա ժամանակներս կշրջի բոլոր անդամ-երկրներով, կծանոթանա երկրների ղեկավարների հետ, ինչ-որ իմաստով հարցազրույց կանցնի։ Դրանից հետո իրադարձությունների դրական զարգացման դեպքում անդամ-երկրի ղեկավարը կստորագրի նրա նշանակման հրամանագիրը»,- ասել է Էյսմոնտը։

«Ինչ վերաբերում է քվորումին, որքան ես գիտեմ, այդ մասին խոսել է Ղազախստանի նախագահը՝ եթե մասնակից երկրներից մեկը որեւէ որոշման տակ չի ստորագրում, ապա իրավունք ունի այն չկատարել։ Ինչը պետությունների ղեկավարների կողմից միանշանակ որոշվել եւ բոլորի կողմից, այդ թվում ՌԴ նախագահի կողմից հավանության է արժանացել, այն է, որ տվյալ հարցը կլուծվի մինչեւ Նոր տարի։ Իսկ որոշման մեխանիզմը, որի մասին պատմեցի, առաջարկել է մեր նախագահը։ Դա եւս հավանության է արժանացել»,- պարզաբանեց մամուլի քարտուղարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ