News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Չեխիայի անվտանգության եւ տեղեկատվության ծառայությունը (BIS) հայտարարել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում հայտնաբերել է տասնյակ ռուս եւ չինացի գործակալների գործունեությունը եւ կանխել այն, հաղորդում է DW-ն:

Ուրբաթ՝ դեկտեմբերի 7-ին, BIS-ի ղեկավար Միխայիլ Կոուդելկան նշել է, որ իր աշխատակիցները Չեխիայի տարածքում կանխել են լրտեսային ցանցի աշխատանքը, որը վերահսկվում էր  ինչ-որ «ակտիվ ռուսական հատուկ ծառայություն»:

Կոուդելկան այսպիսով արձագանքել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի քննադատությանը, որը ռուսամետ եւ չինամետ քաղաքական գործիչ է համարվում: Զեմանն այս շաբաթ հրապարակված հատուկ ծառայության հաշվետվության կապակցությամբ BIS-ին մեղադրել էր  «դատարկաբանության» մեջ, իսկ ծառայության աշխատակիցներին, որ չեն կարողացել ոչ մի ռուս կամ չինացի լրտեսի բացահայտել:

BIS-ի զեկույցում ասվում է, որ Պրահայում Ռուսաստանի դեսպանատանը դիվանագետների քողի տակ լրտեսների մի ամբողջ շարք է հայտնաբերվել: Միեւնույն ժամանակ, չինացի գործակալները «գրեթե անսահմանափակ» ռեսուրսներ են ունեցել արդյունաբերական լրտեսության ոլորտում եւ մտավոր սեփականության վերահսկման ժամանակ: Հետախուզության փորձագետները 2016 թվականին Չեխիայի արտաքին գործերի նախարարության վրա հաքերային հարձակումը վերագրում են ռուսական ԳՀՎ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news