News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


NASA-ի Mars InSight ավտոմատ կայանը ձայնագրել եւ Երկիր է ուղարկել Մարսի քամու ձայնը: YouTube-ում NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի պաշտոնական ալիքում տեղադրված է բնօրինակ հնչյուններով տեսանյութը, հաղորդում է Lenta.Ru-ն:

Հետազոտական կայանում տեղադրված սեյսմոգրաֆը գրանցել է քամուց առաջացրած արեւային վահանակների տատանումները: Սկզբում ձայները մարդկային լսողության համար լսելի չէին, մասնագետները համոզվելու համար երկու օկտավայով բարձրացրել են հաճախականությունը:

Քամին գրանցվել եւ ձայանգրվել է նաեւ մեկ այլ սարքով՝ օդի ճնշման սենսորով:

Շուտով սեյսմոգրաֆը կտեղակայվի Կարմիր մոլորակի մակերեւույթին եւ կանցնի իր պարտականություններին՝ Մարսի ժամանակակից տեկտոնական ակտիվության մասին տեղեկատվություն հավաքելուն:

InSight (Interior Exploration using Seismic Investigations, Geodesy and Heat Transport) առաքելությունը նոյեմբերի 26-ին փափուկ վայրէջք էր կատարել Մարսի Էլիզի հարթավայրում: Ենթադրվում է, որ կայանը մեկ մարսյան տարուց մի փոքր ավելի կաշխատի կամ 728 երկրային օր:

Ստացված տվյալները հնարավորություն կտան պատասխանել Արեգակնային համակարգի մեջ մտնող մոլորակների՝ Մարսի, Մերկուրիի,  Վեներայի, Երկրի, նաեւ  էկզոմոլորակների ձեւավորման մասին հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկրի կողքով սեփական լուսին ունեցող աստղակերպ կանցնի
Մայիսի 25-ին աստղակերպ կթռչի Երկրի կողքով...
Հնդկաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել նորագույն հետախուզական արբանյակ
Արբանյակը կարող է երկրայն մակերեւույթի դիտարկումներ կատարել անգամ խիտ ամպամածության պայմաններում…
Կյանքը Մարսի վրա. վերաբնակները կարող են սեքսը երկրաբնակների հետ վտանգավոր համարել
Կյանքը Մարսի վրա կարող է մարդկանց էվոլյուցիայի պատճառ դառնալ...
60 մինի արբանյակներով Falcon 9 հրթիռակրի արձակումը հետաձգվել է մեկ շաբաթով
Գլոբալ ինտերնետի ստեղծման հրթիռակրի արձակումը հետաձգվել է...
Չինացի լուսնագնացը եզակի հայտնագործություն է արել Լուսնի հակառակ կողմում
Առաջին տվյալներն է ստացել...
1,6 միլիարդով բյուջեի ավելացումը լավ սկիզբ է Լուսին ամերիկացիների վերադարձի համար․ NASA-ի ղեկավար
Ըստ նրա՝ 2020-ի համար այդ գումարը բավական է «դարպասներից դուրս գալու» համար, բայց առաջիկա տարիներին ավելի շատ գումար կպահանջվի․․․