News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

CBS-ի հետ հարցազրույցում Իլոն Մասկը մի քանի անգամ իր Tesla ընկերությունը անվանել է «Տեզլա»: Լրագրողին նա  բացատրել է, որ միշտ չէ, որ կարեւորում է բառերը, սակայն ինքը իր բրենդի անունը «զ»ո-վ է արտասանում, հաղորդում է ՌԲԿ-ն:

CBS-ով ընկերութայն գործարանում արված տեսանյութում Մասկը պատմել է, որ ընկերության  Tesla Motors անվանումը Սակրամենտոյի բնակչից գնել է 75 հազար դոլարով:

«Արդյունքում նա հանձնվեց եւ մենք ստացանք այդ անվանումը», - ասել է Մասկը:

Forbes-ը 2013-ը նշում էր, որ 2003 թվականին Քալիֆորնիա նահանգում Tesla Motors-ի հիմնադիրներն էին Թոմաս Էբերհարդը եւ Մաքս Թարփեննինգը, իսկ Մասկը 2004 թ. ներդրող էր, որը բիզնեսում մասնաբաժին էր ստացել:Էբերհարդը նշել էր, որ ֆինանսական ճգնաժամի ժամանակ Tesla Motors-ը փաստացի դադարել էր գոյություն ունենալ, եւ Մասկը փրկեց այն:

Աշնանը Մասկը հեռացավ Tesla-ի տնօրենների խորհրդի պաշտոնից: Օգոստոսին թվիթերում նա գրել էր, որ պատրաստ է Tesla-ի մեկ բաժնետոմի համար 420 դոլար վճարել եւ այդպիսով հանրայից մասնավոր դարձնել ընկերությունը: Այդ թվիթից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինը բարձրացել էր:

SEC-ում եկել էին այն եզրակացության, որ Մասկն իր թվիթով ներդրողներին մոլորության մեջ է գցում եւ նրան խարդախության մեջ էին մեղադրել: Արդյունքում գործարարը իշխանությունների հետ համագործակցության էր գնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ