News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո դեսպան Ռոս Վիլսոնը (այժմ՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար) գործուղվել է Երևան` «Օտարերկրյա աղետների օգնության գրասենյակի» կազմում` որպես Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան համակարգող: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է նրա հիշողությունները այդ օրերից․

«1988 թ. դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած երկրաշարժից մեկ կամ երկու օր անց Ռեյգանի վարչակազմը որոշեց օգնություն ցուցաբերել. դա Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին մարդասիրական օգնությունն էր, որ ԱՄՆ-ն անմիջականորեն ցուցաբերում էր ԽՍՀՄ տարածքում: Ինձ ուղարկեցին Երևան` որպես Մոսկվայում գտնվող դեսպանատան կողմից այդ օգնության համակարգող և մեծ աշխատանք տարա ԱՄՆ «Օտարերկրացիների աղետների օգնության գրասենյակի», ԱՄՆ զինվորական ուժերի, մասնավոր դոնոր կազմակերպությունների և Հայ Առաքելական եկեղեցու հետ, որը տեղում մեր հիմնական գործընկերն էր:

Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ` մենք լուր ստացանք, որ ընտրված նախագահ Բուշը ցանկանում է իր որդուն և թոռնիկին` Ջեբին և Ջորջին, ուղարկել Հայաստան` ի նշան հայ ժողովրդին օգնելու աշխատանքների նկատմամբ իր կողմից անձնապես ցուցաբերած հետաքրքրության ու աջակցության: Հիշում եմ, որ նրանք ԱՄՆ-ից վաղ ժամանեցին դեկտեմբերի 25-ին և Սուրբ Ծննդյան օրն անցկացրին` Լենինականում (Գյումրի), Սպիտակում և աղետից տուժած այլ վայրերում շրջելով: Դա վկայում էր, թե ինչ աստիճանի էր պարոն Բուշը հոգում այդ մասին, որ մեր ընտանիքների համար ամենակարևոր ժամանակամիջոցին նա որդուն և թոռնիկին ուղարկել էր` արտահայտելու և գոտեպնդելու իր և ԱՄՆ կառավարության անունից: Դա հուզիչ քայլ էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում
Այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային…
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանում
Ուժգին երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում…
Թուրքիայի արեւմուտքը ցնցվել է երկրաշարժներից. Կան տուժածներ
Ցնցումների հետեւանքով կան փլուզումներ եւ դրա հետեւանքով...
Թուրքիայում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան…
Գործադիրը 560 մլն հատկացրեց երկրաշարժից տուժած 61ընտանիքի բնակարանային խնդիրների լուծմանը
Արդյունքում, դեռևս 557 ընտանիք ունի բնակարանային խնդիր, որը նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ…
Կախեթիում երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիի ժամանակով ցնցումները գրանցվել են 10:55-ին...
Ֆոտոռեպորտաժներ