News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը զրուցել են ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիների շուրջ: Երկուստեք կարևորել են բազմակողմ համագործակցության ձևաչափի շրջանակում սուվերեն հավասարության սկզբունքի անշեղ երաշխավորումը:

Քննարկվել են նաև հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգային հարցեր, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլեր: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը սլովակ գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները՝ այս համատեքստում ընդգծելով հիմնախնդրի հիմնական շահառուների՝ մարդկանց կենսական անվտանգության ապահովման կարևորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news