News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը դեկտեմբերի 7-ը հայտարարել է Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր․ տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Հռչակագրի տեքստը․

«Կանզաս նահանգ

նահանգապետի հռչակագիրը․

ՔԱՆԶԻ 30 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41, տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որը պատճառեց աննախադեպ ավերածություններ՝ կործանարար վնաս հասցնելով ավելի քան երեք հազար քառակուսի կիլոմետր տարածքի, 21 քաղաքների և շրջանների, 342 գյուղական համայնքի, և

ՔԱՆԶԻ այս աղետի հետևանքները ահռելի էին և դրա հետևանքով ավելի քան 25.000 մարդ զոհվեց, 100.000-ից ավել մարդ վիրավորվեց և ավելի քան 500.000 մարդ տեղահանվեց, և

ՔԱՆԶԻ հայ ժողովուրդը զարմանալի քաջություն և անհավանական պահվածք ցուցաբերեց այդ օրերին՝ հաղթահարելով ամենասարսափելի հանգամանքները, և

ՔԱՆԶԻ Միացյալ Նահանգները այն ժամանակ, ինչպես և Կանզասը հիմա կանգնած են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի կողքին ամենուր, և

ՔԱՆԶԻ մենք հիշում ենք այս ողբերգությունը, որպես իրադարձություն, որը փոխեց այն բոլոր մարդկանց կյանքերը, որոնց վրա այն անդրադարձավ,

ՈՒՍՏԻ ԱՅԺՄ, ԵՍ՝ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՋԵՖ ՔՈԼՅԵՐՍ՝ ևս մեկ անգամ հաստատելով Կանզաս նահանգի նվիրվածությունը Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ամենուր, սույնով հռչակում եմ 2018թ դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր Կանզասում և կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին միանալ հիշատակի այս տուրքին: Մեր նահանգը և հայ ազգը միասին են համագործակցում խաղաղություն, բարօրություն և ազատություն ապահովելու համար:

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է՝ Տոպիկա քաղաքի Կապիտոլում Նահանգի մեծ կնիքի տակ 2018թ նոյեմբերի 28-ին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարի 13-ից 19-ը տարածաշրջանում գրանցվել է 11 երկրաշարժ
Փետրվարի 14-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ...
Թուրքիայում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ
Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան…
Փետրվարի 5-ից 12-ը Հայաստանի եւ Արցախի տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ
Փետրվարի 6-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 15 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ...
Բենգալյան ծոցում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բենգալյան ծոցում Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների շրջանում սեյմոլոգները 6,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել…
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
Աղետի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ…
Ինդոնեզիայի ափերին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ
Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան…
Ամենաշատ