
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Ալիսա Բրունի Ֆրեյնդլիխն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տոնում է իր 84-ամյակը, հաղորդում է Հինգերրորդ ալիքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել XX դարի խոշորագույն դերասանուհիներից մեկին:
«Ձեզ իրավամբ հազվագյուտ տաղանդի, հմայքի տեր դերասանուհի, անկեղծ, հոգեպես շռայլ մարդ են համարում: Երկար տարիներ Դուք ծառայում ենք արվեստին, հանդիսատեսին ուրախացնում ենք թատրոնի եւ կինոյի հրաշալի աշխատանքներով», — նշվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական հեռագրում:
Պուտինը նրան մաղթել է առողջություն եւ ոգեշնչում, հատուկ ընդգծելով նրա յուրահատկությունը, որն ըստ նրա անխոնջ ստեղծագործական որոնման եւ բարձր պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաեւ աշխատանքնի անսահման նվիրվածության արդյունք է:
Ալիսա Ֆրեյնդլիխը ավելի քան 25 տարի Տովստոնգովի անվան Դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհիներից է: Հեռուստադիտողին նա հայտնի է «Ծառայողական սիրավեպ», «Ստալկեր», «Մեծ», «Դարտանյանը եւ երեք հրացանակիրները», «Դաժան ռոմանս» ֆիլմերով: Նա արժանացել է բազմաթիվ թատերական եւ կինեմատոգրաֆիական մրցանակների: