News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Synopsys ընկերությունը 2019-ի հունվարից Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում իր գրասենյակը կբացի: Այս մասին հայտնեց  «Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիում անցկացվող «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի ուժեղացումը» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով, սա աննախադեպ հաջողություն է Հայաստանի մարզերի համար:

«Առաջին անգամ նմանատիպ անդրազգային ընկերությունը Հայաստանի մարզերից մեկում բացում է իր մասնաճյուղը եւ սա կարող է տպավորիչ օրինակ դառնալ այլ մարզերի համար, այդ թվում Վանաձորի, որտեղ նույնանման տեխնոպարկ է բացվել»,- նշեց Ենգիբարյանը:

Հիշեցնենք, որ Synopsys Inc - Synopsys Armenia մասնաճյուղը Երեւանում գործում է 2004 թվականից: Այն ստեղծվել է Leda Design եւ Monterey Arset  ընկերությունների միավորման արդյունքում:

Synopsys Armenia-ն զբաղվում է էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, մտավոր սեփականությունների մշակման եւ արտադրության նախագծման ոլորտում գիտահետազոտական եւ ինժեներական աշխատանքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ