Uber Technologies Inc ընկերությունը հրապարակային բաժնետոմսերի տեղադրման (IPO) նախնական հայտ է ներկայացրել՝ տեղեկացնում են WSJ-ը, Bloomberg-ը եւ Reuters-ը։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ բորսաների եւ արժեթղթերի հանձնաժողովում ընկերության հայտը ստացել են անցյալ շաբաթ։ Աղբյուրները հավելում են, որ Uber-ն IPO կանցնի 2019թ․ սկզբին։
Այն մասին, որ Uber-ը հայտ է ներկայացրել հայտնի դարձավ, երբ նրա մրցակից Lyft Inc-ը IPO-ում գրանցվելու իր փաստաթղթերը ներկայացրեց։ Uber-ի ներդրողները վաղուց էին Lyft Inc-ին հրահրում, որպեսզի հայտ ներկայացնի։
WSJ-ը կարծում է, որ ներդրողները Uber-ը կգնահատեն 120 մլրդ դոլար, իսկ Lyft-ը՝ 18-30 մլրդ դոլար։