News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսության զարգացման եւ արագընթաց աճի համար անհրաժեշտ է երկրում վենչուրային եւ ներդրումային հիմնադրամներ ստեղծել:  Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիում անցկացվող «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը չի կարող իր քաղաքացիների բարեկեցության եւ զարգացման բարձր աստիճանի հասնել առանց տեխնոլոգիաների զարգացման եւ մարդկային կապիտալի: Այս իմաստով կարեւորագույն նշանակություն ունի սթարթափերի ֆինանսավորումը:

«Կառավարության կողմից ընդունված զարգացման հայեցակարգի անբաժանելի մասը նորարարական տեխնոլոգիաների ներդրումն է եւ տնտեսության բոլոր ոլորտներում թվայնացման գործընթացի խթանումը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը կառավարությունը ճանաչում է որպես առաջնահերթություն եւ շարունակում է զարգանալ հեղափոխական տեմպերով», - ասաց Ավինյանը:

Նրա խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը. վերջին 7 տարիների ընթացքում ոլորտը տարեկան միջինում 26 տոկոսից բարձր աճ է գրանցում: Այս ոլորտում աշխատում է ավելի քան 800 կազմակերպություն, իսկ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թիվը գերազանցում է 15 հազարը:

«Վերջին տարիներին Հայաստանը առանձնացել է ոչ միայն  երկրում առաջատար ընկերությունների ներկայությամբ, այլ միջազգային շուկաներում հայկական ընկերությունների մուտքով», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ  Հայաստանում սթարթափ մշակույթը պատշաճ մակարդակի է հասել հայ երիտասարդների ստեղծագործական մտածողության եւ ձեռնարկատիրական ջիղի շնորհիվ:

«Բայց մենք չպետք է գոհանանք ձեռք բերված արդյունքներով, անհրաժեշտ է վենչուրային եւ ներդրումային հիմնադրամներ ստեղծել սթարթափերի աջակցության համար, որպեսզի ապահովենք տնտեսության արագընթաց աճի տեմպերը», -ասաց նա:

Նա նաեւ կարծում է, որ անհրաժեշտ է կրթության բնագավառում, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ապահովել առաջատար տեխնոլոգիաների ներդրումը: Այդ աճի համար երաշխիք կլինի նաեւ միջազգային շուկաներում մրցունակ, բարձր տեխնոլոգիական հայկական արտադրանքի բրենդի ձեւավորումը:

«Մեզ անհրաժեշտ է  նաեւ Հայաստան ներգրավել բարձր տեխնոլոգիական միջազգային ընկերությունների, ինչի շնորհիվ երկրում կստեղծվեն նոր գիտահետազոտական եւ արտադրական կենտրոններ», - ասաց Ավինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ն օգտատերերին թույլ կտա վերահսկել տվյալները
Ընկերությունը նման տվյալները «Facebook-ի սահմաններից դուրս ակտիվություն» է անվանում...
Facebook-ը խմբագիրների թիմ է հավաքում News Tab լրատվական ագրեգատորի վրա աշխատելու համար
Սոցցանցը մտադիր է տարբեր ԶԼՄ-ներից փորձառու լրագրողների վարձել...
Huawei-ի հիմնադիրը զգուշացրել է, որ ընկերությունը գտնվում է կյանքի եւ մահվան միջեւ
Չժենֆեյի խոսքով՝ ընկերության որոշ աշխատակիցներ չեն կարողանա իրենց տեղը գտնել, ամեն 3 ամիսը մեկ կբախվեն աշխատավարձի կրճատման հետ եւ կհայտնվեն աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ...
Nokia-ն կվերաթողարկի իր լեգենդար ստեղներով ծալովի հեռախոսը
Ենթադրվում է, որ հեռախոսը կունենա 2 SIM քարտ եւ 4G, ինչպես նաեւ կառաջարկվի սեւ եւ մոխրագույն տարբերակներով...
Alibaba ընկերությունը խանութների համար օպերացիոն համակարգ է մշակել
Բաց ելակետային կոդով հարթակը ստեղծվել է ընկերության կողմից Ele.me (սննդի պատվիրման ծառայություն) եւ Koubei (Onilne-to-Offline առեւտուր) դուստր ծառայությունների հետ համատեղ...
Չինական ներմուծման համար ԱՄՆ մաքսատուրքերը ձեռնտու են Apple-ի գլխավոր մրցակցին
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը «բավականին համոզիչ փաստարկ» է ներկայացրել ընկերության վրա չինական ապրանքների սակագների ազդեցության մասին…
Ֆոտոռեպորտաժներ