News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Twitter-ի օգտատերերը ծաղրել են նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հիմարության եւ ծուլության մասին Թրամփի հայտարարությունը՝ տեղեկացնում է The Independent-ը։

Այսպես, ամերիկյան կատակերգու Մազ Ջոբրանին Թրամփի մեկնաբանությանը հավելել է․ «Որովհետեւ դու գիտես ինչ է նշանակում խցանի պես բութ լինել․․․»։

Եւս մի կատակերգու ԷՆդի Քինդլերը գրել է․ «Դուք երբեւէ մտածե՞լ եք այն մասին, որ ուրիշներին վիրավորելու ձեր մշտական ցանկությունը ցուցանիշն է այն բանի, որ դուք ինքներդ վստահ չեք ձեր ինտելեկտի վրա։ Իհարկե՝ ոչ, չէ որ դուք ապուշ եք»։

Օգտատերերից մեկը նկատել է, որ Թրամփը, ով «շապիկով» է ծնվել, հաստատ չգիտի, թե ծանր աշխատանքն ինչ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ