News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ թբիլիսցի ուսանողուհին, փողոցից գտնելով 37․000 դոլար, այն ոստիկանության միջոցով հանձնել է տիրոջը։ Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ  այդ ազնիվ քայլի հեղինակը մեր հայրենակցուհի, ծնունդով Ջավախքից Կարինե Բագիրյանն է, որին այսօր ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա ասել է, որ այդ մարդկային քայլը ցույց է տալիս, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ