News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանոթյունը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով դեկտեմբերի 4-ին Էրեբունիում կատարված հանցագործության բացահայտումը, կից տեղադրված է տեսանյութի տեքստը․

«Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանում ապրող 35-ամյա մի տղամարդ։ Ժամը 22-ն անց 35-ի սահմաններում էլ «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 44-ամյա անձինք։ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գործող հաստատությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի վայրը մանրակրկիտ զննվեց։ Քրեական հետախույզները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները սենյակի հատակին հայտնաբերեցին հրազենի գնդակներից առաջացած վնասվածքներ, որոնցից մեկում անգամ , նախնական տվյալներով՝ գնդակ կար։ Փողոցում և շինության ներսում հայտնաբերվեցին նաև արնանման հետքեր, արնանաման հետքերով՝ ատրճանակի փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով և այլն։ Քրեական հետախույզները պարզել են ապօրինի հրազենով կրակողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են հետախուզական ու որոնողական տարաբնույթ միջոցառումներ, ինչպես և բացատրական աշխատանք։ Պարզվել են միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Մի շարք անձինք ներկայացվել են դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնին՝ հարցաքննության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում թալանել են բնապահպանության նախարարի իրավախորհրդատուի Volkswagen Touareg-ը. վնասը՝ կես մլն դրամ
Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված…
Արարատի մարզում բախվել են ցեմենտով բեռնված երկու «ԿԱՄԱԶ.-ներ. Վնասվել է գազի խողովակը. Կան վիրավորները (ֆոտո)
Ողջ գիշեր ու մինչեւ այս պահը Գազպրոմի ներկայացուցիչները փորձում են վերացնել վթարի հետքերը...
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը 1700-ից անցել է
Ոստիկանությունն ամենաշատ ձերբակալությունները կատարել է Փարիզում…
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ
Առավել մեծ թվով ցուցարարներ են ձերբակալվել Փարիզում՝ մոտ 1150 մարդ…
Սերժ Սարգսյանի եղբորորդուն դեռ Հայաստան չեն տեղափոխել. Օսիպյան
Ընթացքի մեջ է, համապատասխան փասատաթղթերը կհավաքվեն ու ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է...
Երեւանում բախվել են BMW-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը...
Partner news