News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանոթյունը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով նոյեմբերի 30-ին Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում կատարված ավազակային հարձակման բացահայտումը, կից տեղադրված է տեսանյութի տեքստը․

«Նոյեմբերի 30-ին Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Շուրջօրյա գործող ծաղկի խանութ, լույսը դեռ չբացված, մի տղամարդ էր մտել, հարցուփորձ արել, որ ծաղիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, հափշտակել էր դրամարկղի ողջ գումարը, բջջային ու քաղաքային հեռախոսներ, 3 վարդ և դիմել փախուստի: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Վաճառողուհին սրահի տիրոջն էր զանգել, սրահի տերն էլ` ոստիկանություն: Քրեական հետախույզները Ամիրյան փողոց մեկնեցին: Դեպքի վայրի զննությունից հետո, տուժողը բաժին հրավիրվեց: «Միջահասակ էր, 40-ից 45 տարեկան, նիհար կազմվածքով, ռուսերեն էր խոսում, բայց ռուսի նման չէր»,- ասում էր վաճառողուհին: Ավազակային հարձակում կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով, տարածքում օպերատիվ հարցումներ անցկացրին: Ուսումնասիրվեցին ծաղկի խանութի ու հարակից օբյեկտների տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալին: Նա էր, ում նկարագրել էր տուժողը: Անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան: Տեսագրությունների վերծանումից քրեական հետախույզները մոտավոր պատկերացում կազմեցին կասկածյալի արտաքին նկարագրի վերաբերյալ: Հետագայում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցության արդյունքում, տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի բնակիչ Ժիրայր Գևորգյանը: Դեկտեմբերի 1-ին, ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում, Գևորգյանը Լենինգրադյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց, սկզբում ոստիկանության Մաշտոցի, ապա Կենտրոնական բաժին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում թալանել են բնապահպանության նախարարի իրավախորհրդատուի Volkswagen Touareg-ը. վնասը՝ կես մլն դրամ
Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված…
Արարատի մարզում բախվել են ցեմենտով բեռնված երկու «ԿԱՄԱԶ.-ներ. Վնասվել է գազի խողովակը. Կան վիրավորները (ֆոտո)
Ողջ գիշեր ու մինչեւ այս պահը Գազպրոմի ներկայացուցիչները փորձում են վերացնել վթարի հետքերը...
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը 1700-ից անցել է
Ոստիկանությունն ամենաշատ ձերբակալությունները կատարել է Փարիզում…
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ
Առավել մեծ թվով ցուցարարներ են ձերբակալվել Փարիզում՝ մոտ 1150 մարդ…
Սերժ Սարգսյանի եղբորորդուն դեռ Հայաստան չեն տեղափոխել. Օսիպյան
Ընթացքի մեջ է, համապատասխան փասատաթղթերը կհավաքվեն ու ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է...
Երեւանում բախվել են BMW-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը...
Partner news