News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Գյումրիի տեխնոպարկը սիլիկոնյան օազիս է դարձել Հայաստանի մարզերի համար։ Այստեղ ամեն օր նոր գաղափարներ եւ ՏՏ-լուծումներ են ծնվում։ Այս մասին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում դեկտեմբերի 7-8-ը կայացած «Մարզերի ուժեղացումը՝ բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով» 2-րդ համաժողովում հայտարարեց Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Սիլվի Բասուտրոն։

Նա նշեց, թե Համաշխարհային բանկը հպարտանում է նրանով, որ միշտ նպաստել է «էլեկտրոնային համայնքների» ձեւավորմանը նպատակաուղղված՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի վերակենդանացմանը։

«Ներդրումները չէին սահմանափակվում Գյումրիի տեխնոկենտրոնի միայն ֆիզիկական ենթակառուցվածքներ կառուցելով, դրանք ուղղվում էին հզոր ՏՏ- էկոհամակարգի ձեւավորմանը»,- նշեց Բասուտրոն։

Արդյունքում Գյումրիի տեխնոպարկում ուսանել է ավելի քան 20 հազար ՏՏ-մասնագետ, իսկ կենտրոնի ծառայություններից օգտվել է մոտ 100 ընկերություն։ Տվյալ պահին տեխնոպարկն աշխատում է ողջ հզորությամբ՝ դրանում ներառված են 30 ընկերություններ եւ մոտ 300 աշխատակիցներ։

«Գյումրիի տեխնոպարկը Հայաստանին թույլ է տվել տեղ զբաղեցնել հսկայական ՏՏ-քարտեզի վրա եւ հաստատել մարզային ՏՏ-հաբերի ստեղծման հայեցակարգը։ Գյումրիի օրինակով նման կենտրոն ստեղծվել է Վանաձորում, եւ կան մյուս մարզերում եւս այդպիսի կենտրոններ ստեղծելու ծրագրեր»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը։

Նա նաեւ հավելեց, որ Գյումրիից շատ երիտասարդ մասնագետներ, ովքեր տարիներ առաջ լքել են հայրենի քաղաքը, վերադարձել են, որպեսզի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում հիմնադրեն իրենց սթարթափը եւ դրանով իսկ նպաստեն իրենց քաղաքի վերածնմանը։

Գյումրիի տեխնոպարկը բացվել է 2014թ․ սեպտեմբերին։ Դրա կառուցումը սկսվել է 2012թ․՝ Մ․ Նալբանդյանի անվան Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին շենքի տեղում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 4 մլն դոլար։ Շենքն ավերվել էր 1988թ․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ։

Գյումրիի տեխնոպարկի շենքում տեղակայված է JITC start-up ակումբը, «Հայթաբ» լաբորատորիան, կրթական լաբորատորիան, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների առաջատար ծրագրի սենյակը, ինժեներիայի եւ մեխանիկայի լաբորատորիան, «Ռոստելեկոմի» գրասենյակը, D-Link եւ E-Works ընկերությունների սենյակները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ինտելեկտն աշխատանքից կզրկի բանկերի աշխատակիցներին
Առաջիկայում ամերիկյան բանկերի շատ աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի...
Apple-ը ծրագրում է 2021 թվականին միավորել iPhone, iPad եւ Mac հավելվածները
Նպատակը հավելվածները պատրաստողների աշխատանքը թեթեւացնելն է եւ սարքերի վաճառքի ավելացումը...
Մակրոնը հայտնել է համացանցում ատելության դեմ օրենք պատրաստելու մասին
Նա կոչ է արել ուշադրություն դարձնել այս ոլորտում Գերմանիայի փորձին…
Xiaomi-ն ներկայացրել է նոր առաջատար Mi 9 սմարթֆոնը
Սմարթֆոնը ստեղծվել է Qualcomm-ի Snapdragon 855 պրոցեսորի հիման վրա․․․
Samsung-ը իր ծալովի Galaxy Fold սմարթֆոնի մասին մանրամասներ է ներկայացրել
Galaxy Fold-ը կարտադրվի չորս գույներով՝ սեւ, արծաթագույն, կանաչ եւ կապույտ․․․
Ինտերնետային հասանելիության բարելավման գործում Իրաքի կապի նախարարն անկալում է հայկական կողմի աջակցությունը
Նախարար Յուսիրը գոհունակությամբ ընդունեց ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը․․․
Ամենաշատ