News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Մարկ Միլիի թեկնածությունն է առաջադրել Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

Թրամփի խոսքերով՝ այս պաշտոնում Միլին կփոխարինի պաշտոնաթող գեներալ Ջո Ջանֆորդին։

«Ես ուրախ եմ հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի շտաբի պետ Մարկ Միլիի թեկնածությունը Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու մասին»,- գրել է նախագահը։

Նա ԱՄՆ-ին ծառայելու համար շնորհակալություն է հայտնել Ջանֆորդին եւ Միլիին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ