News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայք Կոհենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2015թ․ Ռուսաստանի ոմն քաղաքացի իրեն առաջարկել է կազմակերպել Թրամփի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկացնում է Медуза-ն։

Այս մասին ասվում է այն փաստաթղթում, որ դեկտեմբերի 7-ին դատարան է ուղարկել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ով գլխավորում է «ռուսական հետաքննությունը»։

Ռուսաստանցին, ում անունը չի նշվում, իբր պնդել է, որ վայելում է Ռուսաստանի վստահությունը եւ կարող է Թրամփի շտաբին առաջարկել հանդիպում Ռուսաստանի առաջին դեմքերի հետ։

Նա նաեւ ասել է, որ Պուտինի հետ հանդիպումը «ֆենոմենալ» արդյունք կունենա «ոչ միայն քաղաքական, այլեւ գործարար հարթությունում», քանի որ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվածությունը երաշխավորում է «Թրամփ-թաուեր» նախագծի իրականացումը Մոսկվայում։ Կոհենը, ինչպես ասվում է փաստաթղթում, չի արձագանքել դրան։

Դեկտեմբերի 7-ին դատարան են մտել Մայքլ Կոհենի դեմ մեկ ուրիշ գործի՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը վերաբերող նյութեր։ Այս փաստաթղթերում, դատախազներն առաջին անգամ, ինչպես գրում է Associated Press-ը, Դոնալդ Թրամփին կապել են դաշնային հանցագործության հետ՝ այնտեղ ասվում է, որ Կոհենը նրա հանձնարարությամբ կազմակերպել է կանանց վճարումները, որպեսզի նրանք լռեն ապագա նախագահի հետ իրենց կապի մասին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ