News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանը Կանադային լուրջ հետեւանքներ է խոստացել, եթե Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին անհապաղ չազատեն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ՉԺՀ ԱԳՆ-ը իր մոտ է հրավիրել Կանադայի դեսպանին եւ նրան բողոք հայտնել։

«Չինական կողմը հաստատակամորեն պնդում է, որ Կանադան ազատի կալանավորված աշխատակցին, ապահովի նրա օրինական իրավունքներն ու շահերը, այլապես դա իր լուրջ հետեւանքները կունենա, եւ Կանադան ստիպված կլինի պատասխանատվություն կրել»,- հայտարարել են դիվանագետները։

Huawei-ի հիմնադրի դուստր եւ փոխտնօրեն Մեն Վանչժոուին դեկտեմբերի 1-ին կալանավորել էին Վանկուվերում՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու կասկածանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ