News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» ցույցերի ժամանակ ֆրանսիացիներն իրեն կոչ են անում ղեկավարել Ֆրանսիան՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Թրամփը վստահ է, որ այս իրադարձությունների պատճառը 2015թ․ Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի ընդունումն է։ Նա այդ մասին գրել է Twitter-ում՝ հավելելով, որ ցուցարարները վանկարկում են «Թրամփին ենք ուզում» կարգախոսը։

Նա ֆրանսիացիների դժգոհությունը կապել է համաձայնագրի հետ այն առումով, որ մարդիկ չեն ուզում մեծ փողեր վճարել (հիմնականում զարգացող երկրներին) իբր շրջակա միջավայրի պահպանման համար։ Վերջում Թրամփը գրել է, որ սիրում է Ֆրանսիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ