News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


24-ամյա ինքնուս ջութակահար Ուիլի Արտեագան, ով աշխարհին հայտնի է դարձել 2017թ․ գարնանը Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ժամանակ իր կատարումներով, քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին՝ տեղեկացնում է NBC News-ը։

Երիտասարդը Վենեսուելայի դրոշով բաճկոնը հագին ջութակով դասական երաժշտություն էր նվագում, քանի դեռ նրա շուրջը գնդակներ էին սուրում, եւ մարդկանց էին սպանում։

Շուտով Արտեագան եւ նրա ջութակը դարձան հեղափոխության խորհրդանիշը։

Այնուհետեւ ջութակահարը հայտնվել է բանտում, որտեղ նրան դաժանորեն ծեծել են։

Մոտ մեկ ամիս հետո նրան բաց են թողել, եւ երիտասարդը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ջութակ է նվագում ստորգետնյա անցումներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ