News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակի հարցերով նախարար Էմբեր Ռադը խոսել է Brexit-ի այլընտրանքային տարբերակի մասին, եթե Համայնքների պալատը դեմ քվեարկի ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու կառավարական տարբերակին՝ տեղեկացնում է Times-ը։

Ըստ Ռադի՝ նման դեպքում ամենանախընտրելի տարբերակը կլինի «Նորվեգիա պլյուս»-ը։ Այն Բրիտանիային հնարավորություն կտա, չլինելով ԵՄ կազմում, մնալ Եվրոպական տնտեսական գոտում, ինչպես Նորվեգիան։ Այս տարբերակը Բրիտանիային թույլ կտա նաեւ մնալ ԵՄ մաքսային միությունում։ Նախարարը նշել է, որ այս «պլան Բ»-ն նախընտրելի է ե՛ւ երկրի, ե՛ւ պատգամավորների համար։

Հիշեցնենք, որ Համայնքների պալատում Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 11-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ