News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի տվյալներով ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք  ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած  76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Դեպքերից 48-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից են, որոնք առանձնացվել և հաշվառվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում: 27-ը եղել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներ և հաղորդումներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  ներկայացված զեկուցագրեր, ևս 1 հաղորդում ստացվել է ԿԸՀ-ից: 

Նշվածներից վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 57 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք:

Իսկ 19 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:

Դրանցից՝

4-ը վերաբերում է թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,

1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն,

2-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,

5-ը՝ ընտրակաշառք տալուն,

1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,

1-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,

2-ը՝ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ տալուն, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը,

3-ը՝ այլ դեպքերի:

Մեկ դեպքի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական հանցագործությունների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 9-ին՝ քվեարկության օրը, ՀՀ գլխավոր դատախազությունում գործելու է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
ԿԸՀ նախագահ. Ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ չեն հայտնաբերվել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ընտրական գործընթացի ժամկետները չեն խախտվել...
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստը. օրակարգում ԿԸՀ գործունեության հաղորդումն է
Նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ...