News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Խաշոգջիի սպանությունից հետո շարունակել է սերտորեն շփվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի հետ, ում հրահանգով, ինչպես կարծում են շատերը Վաշինգթոնում, կատարվել է սպանությունը՝ գրում է The New York Times-ը։

Սպիտակ տան աղբյուրների տվյալներով՝ արքայազնը իր խորհրդականների հետ միասին աստիճանաբար զարգացրել է Քուշների հետ անձնական հարաբերությունները։ Արքայազնը Սպիտակ տան հետ իր հարաբերությունների ամրապնդման հարցում դեռեւս երկու տարի առաջ հույսը դրել է Թրամփի ավագ խորհրդականի վրա՝ գրում է թերթը՝ վկայակոչելով իր ձեռքն ընկած փաստաթղթերը, էլեկտրոնային նամակները եւ sms-հաղորդագրությունները։ Ըստ հոդվածի՝ արքայազնի հավատարիմ մարդկանցից կազմված պատվիրակությունը Սաուդայան Արաբիայից 2016թ․ նոյեմբերին Թրամփի ընտրվելուց հետո այցելել է ԱՄՆ։

Թերթի տվյալներով՝ Քուշներն ու Մուհամմեդ Բեն Սալմանը հաճախ են զրուցում հեռախոսով, եւ այդ պրակտիկան շարունակվում է Խաշոգջիի սպանությունից հետո։ Թերթի աղբյուրները մտավախություն ունեն, որ Թրամփի խորհրդականը կարող էր ընկնել Էր Ռիադի ազդեցության տակ եւ գործել նրա շահերից ելնելով։ Թրամփի փեսան այլ պաշտոնատար անձանց հետ զբաղվում էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով եւ անցյալ ամառ մի քանի այց է կատարել Մերձավոր Արեւելք, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա, Հորդանան, Եգիպտոս, Իսրայել եւ Կատար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ