News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայում որոնում են ջութակի տիրոջը, որն իբր XVIII դարում պատրաստել է Անտոնիո Ստրադիվարիուսը: Այս մասին հայտնում է տեղական El Pais պարբերականը:

Մի քանի մասնագետների կարծիքով՝ գործիքի արժեքը գնահատվում է 3 մլն եվրո: Երկու փորձագետ, միաժամանակ, հայտարարել են, որ ջութակը կեղծված է XVIII կամ XIX դարում:

Նշվում է, որ իրավապահ մարմինները գործիքն առգրավել են 2007 թվականին անցկացրած հատուկ գործողության ժամանակ: Հստակեցվում է, որ ծագումով ռումինացիները ցանկացել են այն տեղափոխել Անդալուզիա:

Շեշտվում է, որ ջութակը ներկայումս որպես կեղծ է ներկայացված այն կայքում, որտեղ հրապարակվում են իշխանությունների կողմից առգրավված արվեստի ստեղծագործությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ