Երեւանում, դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոց - Նուբարաշենի խճուղի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ՏQ 330 համարանիշի եւ BMW մակնիշի 99 AՏ 969 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: