News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The National Interest ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի «մահաբեր» զենքի 4 տեսակները: Դրանց թվում են հայտնվել Տ-72Բ3 եւ ՏТ-90 տանկերը, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, «Իսկանդեր» հրթիռային համալիրները եւ Ս-400 զենիթահրթիռային համալիրը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Ռուսաստանը ԱՄՆ ԶՈՒ-ին զիջում է օդում գերազանցությունը, այսպիսով՝ նա ավելի շատ միջոցներ է ներդնում հակաօդային պաշտպանության, հրետանու եւ հրթիռային համալիրների մեջ:

Նա հիշատակել է հիմնական մարտական տանկերը՝ Տ-72Բ3 եւ Տ-90ԱՍ, որոնք կարող են հակառակորդի տանկերը ոչնչացնել մարտի ավելի կարճ հեռավորությամբ: Հեղինակը տանկերի դրական բնութագրերի շարքում նշում է կատարելագործված պաշտպանությունը, ջերմատեսասարքերի բարելավումը, զինամթերքը: Այդուհանդերձ, նա կարծում է, որ ՆԱՏՕ-ի տանկերը ռուսական տանկերին գերազանցում են կրակի կառավարման եւ հակառակորդի հայտնաբերման համակարգերով:

The National Interest-ը Ռուսաստանի հրետանու մահաբեր գործողության օրինակ է համարում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը՝ ուղղված հակառակորդի ուժերի ամբողջական ոչնչացմանը, մինչդեռ արեւմտյան զինվորականները կենտրոնացել են «ճշգրտության եւ արձագանքման ժամանակի մեծացման վրա՝ կից վնասի նվազեցմամբ»:

«Իսկանդեր» հրթիռային համալիրները, որոնք նախատեսված են ՀՀՊ հրթիռներից խուսափելու համար, «սարսափելի» մարտագլխիկ ունեն, որի քաշը հասնում է 680 կգ-ի:

Ռուսական «Տիումֆ» Ս-400 զենիթահրթիռային համալիրը, որը կազմված է մի քանի ռադարներից, արձակման կայանքներից եւ հրամանատարական կետերից, հակաօդային պաշտպանության բարձրակետն է, կարծում է հոդվածի հեղինակը: Այսպես ԶՀԿ-ն թույլ է տալիս մինչեւ 400 կմ հեռավորությամբ միաժամանակ հետեւել եւ հարձակվել հակառակորդի մինչեւ 36 օդանավերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ