News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայումս Հայաստանում են գտնվում ԵԱՀԿ-ից ավելի քան 200 դիտորդներ: Այս մասին 9/40 ընտրական տեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գաչեկը:

«Այսօր ինձ է միացել դիտորդների շատ մեծ խումբ: Մեզ հետ են ԵԱՀԿ անդամ երկրներից ավելի քան 200 կարճաժամկետ դիտորդներ: Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի 70 անդամներ»,- նշեց դիտորդական առաքելության ղեկավարը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր խումբը կդիտարկի 12-13 ընտրական տեղամասեր, իսկ երեկոյան կհետեւի ընտրական հանձնաժողովների հետ միասին քվեների հաշվարկին:

Ստեղծվել են նաեւ լրացուցիչ խմբեր, որոնք երեկոյան կաշխատեն ընտրական տեղամասերի նյութերով՝ քվեատուփերով, քվեաթերթիկներով եւ չօգտագործված նյութով, նշեց դեսպանը:

«Դիտորդները կգնան տարածքային ընտրական հանձնաժողով՝ հետեւելու, թե տվյալներն ինչպես են մուտքագրվելու համակարգչային համակարգ, եւ արդյոք դա տեղի կունենա՞ ըստ կանոնների եւ միջազգային նորմերի»,- ասաց Ուրսուլա Գաչեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ