News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է մինչեւ 1726-ի: Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախարարի թարմացված տեղեկություններով, որոնք ներկայացրել է BFM հեռուստաալիքը, առնվազն 1220 մարդ կալանավորվել է: Ոստիկանությունն ամենաշատ ձերբակալությունները կատարել է Փարիզում: ՆԳՆ ճշտված տվյալներով՝ այստեղ ձերբակալվել է 1150 մարդ, որոնցից 619-ը բանտարկվել է: Ստուգելու ժամանակ նրանցից շատերի մոտ զենք է գտնվել, սակայն նրանցից ոմանց փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալները «ցանկացել են վճռական բողոք հայտնել, բայց բռնություն չեն կիրառել»:

Կալանավորվածներից մեծամասնությանը կասկածում են «բռնություն իրականացնելու համար համաձայնության գալու» կամ «հանցագործությունների կատարում հրահրելու» համար:

Ֆրանսիայում շաբաթ «դեղին բաճկոններ» շարժման բողոքի չորրորդ շարքն է անցկացվել ընդդեմ ավտովառելանյութի գների բարձրացման, հարկերի բարձրացման եւ կյանքի թանկության: Փարիզում, Լիլում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում եւ այլ քաղաքաներում ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Բողոքի ցույցերին մասնակցողների թիվը 125 հազարից անցել է: Փարիզում բախումների ժամանակ տուժել է առնվազն 135 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ