News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանականներին զգուշացրել է, որ Բրյուսելի հետ համաձայնեցված Brexit-ի տարբերակին հավանություն տալու մերժումը կարող է հանգեցնել երկրում կայունության կորուստի, ինչպես նաեւ կհրահրի վաղաժամ ընտրությունների սպառնալիք կամ Brexit-ի ամբողջական չեղարկում, փոխանցում է BBC-ն: 

«Հույս ունեմ, որ մարդիկ հասկանում են, երբ ասում եմ, որ [Եվրամիության հետ] գործարքի ձախողման դեպքում մենք կհայտնվենք անհայտ ջրերում, ես անկեղծորեն հավատում եմ եւ իրականում վախենում եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Մեյը Daily Mail պարբերականի հետ զրույցում:

«Երկիրը կախված վիճակում կհայտնվի, եւ Եվրամիությունը առանց գործարքի լքելու կամ ընդհանրւապես չլքելու հավանականությունը միագամայն իրական կդառնա»,- շարունակել է նա:

Միաժամանակ, երկրի վարչապետի գրասենյակն իրականությանը չհամապատասխանող է անվանել պարբերականների տեղեկությունները, որ Մեյը նախատեսում է դեկտեմբերի 11-ին նշանակված Brexit-ի հարցով  խորհրդարանական քվեարկությունը հետաձգել:

Այս մասին էր մասնավորապես գրել Times-ը՝ պնդելով, թե իբր համախոհները Մեյին խնդրում են Բրյուսելի հետ գործարքի պայմանները եւս մեկ անգամ քննարկել, քանի որ պատրաստ չեն այս տեսքով դրա օգտին քվեարկել: Պարբերականը նաեւ պնդում էր, որ մի քանի նախարարներ պատրաստ են Brexit-ի հարցով  երկրորդ հանրաքվե անցկացնել:

Թերեզա Մեյը դեռեւս մեկ ամիս է հասել Եվրամիության հետ համաձայնությանը, որին խոսքը վերաբերում է, սակայն այն դեռ պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ