News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մարդուն պետք է ժամանակ տալ, որ կարողանա իր ծրագրերը լիարժեք իրականացնել: Այս մասին դեկտեմբերի 9-ին Առինջում 29/29 ընտրական տեղամասում Հայաստանի խորհրդարանի ընտրություններում քվեարկելուց հետո ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունն ի սկզբանե հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ: Մենք կարծում ենք, որ Փաշինյանին անհրաժեշտ է ժամանակ տալ: Ընդամենը 7 ամիս է անցել, հարկավոր է սպասել, երբ կձեւավորվի նոր գումարման խորհրդարանը, կառավարության նոր կազմը եւ արդեն դրանից հետո ինչ-որ արդյունքներ պահանջել»,- նշեց նա:

Այն հարցին, թե ինչպես է գնահատում Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժի խորհրդարան անցնելու հավանականությունը, Գագիկ Ծառուկյանը կրկնեց իր այն միտքը, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն կյանքում կայացած մարդիկ: «Մարդը պետք է նախ իր անձնական կենցաղը բարեկարգի, հետո նոր արդեն հավակնի լուրջ քաղաքականությամբ զբաղվելուն: Բոլորին հայտնի է, որ ամենահաջողակ քաղաքական գործիչներն են ձեռնարկատերերը»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ