News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նախընտրական քարոզարշավի կազմակերպման եւ պատշաճ մակարդակով անցկացման համար չափազանց քիչ ժամանակ էր հատկացվել: Այս մասին դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո ասաց «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին այն մասին, թե ինչպես է գնահատում նախընտրական քարոզարշավը:

Նրա խոսքով՝ սա քաղաքական ուժերին չխանգարեց իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնել ընտրողներին: «Կարծում եմ, որ «Մենք» դաշինքը խորհրդարանում հայտնվելու բոլոր շանսերն ունի»,- նշեց Արտակ Զեյնալյանը: Նա հավելեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի բարգավաճման:

«Հույս ունեմ, որ այս ընտրությունները կամրապնդեն պառլամենտարիզմի համակարգը եւ կբարձրացնեն Հայաստանում ժողովրդավարության մակարդակը: Ես բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում մասնակցել ընտրություններին եւ իրենց լուման ունենալ մեր երկրի զարգացման մեջ»,- նշեց Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ