News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԱԾ-ն ուզում է բացահայտել՝ տեղի ունեցե՞լ է պետական դավաճանություն, թե ոչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, ըստ որոնց իրեն մեղադրում են պետական դավաճանության մեջ:

«Պետական դավաճանությունը թաքցնելը պետական դավաճանություն չի՞: Եթե պետական դավաճանություն է թաքցվել, փաստը թաքցվել է, նա պետական դավաճանությանը աջակցող, նպաստող մեկը չի՞:

Հետեւաբար, նրանք, որոնք մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, պետական դավաճաններ են, որովհետեւ չեն գնում ԱԱԾ ցուցմունք տալու, գոնե ասուլիս հրավիրեն: Բա ընտրություններից առաջ թող մարդկանց ներկայացնեն փաստերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ