News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը քվեարկել է հանուն խաղաղության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է առաջին նախագահը։

Հարցին ինչպես եք վերաբերում հեղափոխությանը եւ ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը առաջին նախագահն ասաց, որ դա կլինի քարոզչություն․ «Օրենք եք խախտում»։

Հարցին, թե Արցախյան խնդրի վերաբերյլա նա մտահոգություններ ունի, Լեւոն Տեր- Պետրոսյանը հարցով պատասխանեց․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Տեր- Պետրոսյանն ասաց․ «Այդ ամենը քարոզչություն է, չի կարելի ասել»։

Նշենք, որ այսօր քվեարկել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ընթանում են Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել. Սամվել Բաբայան
Մարտի 1-ին եղել է 10 սպանություն, մեզ պետք է իմանալ՝ ո՞վ է հրահանգ տվել, ո՞վ է կատարել...
Վերաքննիչը պատճառաբանված անդրադարձ չի կատարել պաշտպանների ներկայացրած բողոքներին․ որոշումը կբողոքարկվի
պաշտպանական խումբը համամիտ չէ դատարանի որոշման հետ և գտնում է, որ դատարանը չի կայացրել իր լիազորություններից բխող որոշում․․․
Չի կարելի նույն դեպքով մեկին ասել՝ քեզ ազատում եմ, քեզ՝ չէ. Արամ Օրբելյանը՝ Քոչարյանի գործով իրավական վեճի մասին
Թե Ռոբերտ Քոչարյանի գործը և թե «Յոթի գործը» վերաբերվում է Մարտի մեկի իրադարձություններին, և եթե ժամանակին «Յոթի գործով»...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հատված են հրապարակել յոթի գործով դատական ակտից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել յոթի գործով դատական ակտից...
Նիկոլ Փաշինյանի գործը եւս կվերանայվի՞․ դատախազը չհերքեց
Անկախ նրանից՝ ով է նա, կիրականացվի․․․
Քոչարյանի գործով դատավորները երկու քարի արանքում են. Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին չէր կարող մեղսագրվել մի արարք, որից ժամանակին...