News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 21
Տեսնել լրահոսը


Շատ եմ ցավում, որ քարոզարշավը կարճ էր, մեծ հաճույքով եւս երկու շաբաթ կշարունակեի քարոզարշավը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը:

«Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն էին:

Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով եւ իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկինում ավելի խայտառակ խախտումներով ընտրություններ են եղել, Շահնազարյանն ասաց. «Բայց այն ժամանակ իշխանությունը չէր ասում, որ սա գալակտիկայում եղած ամենաարդար ընտրությունն է: Երրորդ, եթե առաջ գողանում էին, ապա այսօր դա կատարում են իրավապահ մարմինները, որոնք հիմնական պատժիչ գործիքներն են Փաշինյանի ընտրարշավում: Անընդհատ լսում ենք ահաբեկչական լեքսիկա Փաշինյանի կողմից, հայհոյանքներ»:

Նա ընդգծեց, որ այսօր մեր երկրի համար չափազանց կարեւոր օր է. «Ես որեւէ կասկած չունեմ, որ բոլոր նրանք, որոնք իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն:

Ես մի քվեաթերթիկը, դժվար գլխի ընկնեք, թե որ քվեաթերթիկը, դրեցի ծրարի մեջ, եւս երկուսի քվեաթերթիկը դրեցի գրպանս, որովհետեւ չէի ուզում մյուս 8-ի նման նետեմ աղբարկղ»,-ասաց Շահնազարյանը: Նա խոստացավ այդ երկու քվեաթերթիկը ցույց տալ ժամը 20-ից հետո, ՀՀԿ գրասենյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահին արդյոք մտահոգո՞ւմ է նորընտիր պատգամավորների անփորձությունը. Մուկուչյանի անձնական կարծիքը
«Այս փաստը, ինձ որպես Հայաստանի քաղաքացու, բացարձակապես չի անհանգստացնում, քանի որ այս խորհրդարանը․․․
Պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստանում են մանդատները (ֆոտո)
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս պահին ընթանում է հանդիսավոր արարողություն...
ԿԸՀ. Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին մանդատների հանձնումն ավելի շատ խորհրդանշական միջոցառում է
Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին մանդատների հանձնումն ավելի շատ խորհրդանշական միջոցառում է․․․
Սա «Իմ քայլի» քաղաքական որոշումն է. Գորգիսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Որեւէ կերպ չի սահմանվում, որ առավել շատ ձայներ ստացած ընդդիմադիր քաղաքական ուժը պետք է ստանա այդ պաշտոնը...
Հայտնի է նորընտիր պատգամավորների մանդատների հանձման հանդիսավոր արարողության օրը եւ վայրը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում…
Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անունները
ԿԸՀ-ն իր այսօրվա հունվարի 4-ի արտահերթ նիստում արձանագրություն կազմեց ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ