News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Որ Փաշինյանը ինձ բերման ենթարկելու երազանք ունի, ես կասկած չունեմ, բայց մի քիչ էլ վախենում է. տեսնենք դուխը կհերիքի, թե չի հերիքի. ինքն իրենից էլ է արդեն վախենում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը:

«Վանեցյանն ասել է, որ ես մեղադրանքներ եմ հնչեցրել, բայց հիմքեր թե ապացույցներ չկան: Ես հայտարարել եմ, որ Փաշինյանն իրականացնում է «իշխանություն Արցախի դիմաց» քաղաքականություն եւ իմ ասուլիսում ես շատ մանրամասն ներկայացրել եմ այն հիմքերը, այն փաստերը, որոնք միարժեքորեն ապացուցում են իմ այդ ասածը:

Ես իրավական մեղադրանք Փաշինյանին այդ առումով չեմ ներկայացրել: Ինքն իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ, հոդված է դրել իր վրա: Նման տարրեր հավանաբար ԱԱԾ-ն է տեսել Փաշինյանի ասածից հետո:

Ինձ հրավիրել են ԱԱԾ, բայց դա կատարվել է այն բանից հետո, երբ նույն օրը Փաշինյանը հրապարակայնորեն կրկնել էր այդ ամենը եւ ասել, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ինձնով: Ընդամենը ժամեր անց այդ հրահանգը կատարվել է: Ես Փաշինյանին հրավիրել էի բանավեճի: Նա չի գալիս, որովհետեւ բացարձակ պատասխան չունի իմ ներկայացրած մեղադրանքներին Արցախի հարցում»,-հայտարարեց նա:

Շահնազարյանի խոսքով, եթե ԱԱԾ-ն առանց Փաշինյանի հրապարակային հրահանգի իրեն հրավիրեր, ինքը դա չէր համարի քաղաքական հետապնդում. «Ես պատրաստվում էի գնալ, բայց Փաշինյանի ներվերը չդիմացավ եւ նա հրահանգեց, ու ես արեցի իմ հայտնի ասուլիսը: Բոլոր այն մեղադրանքները հնչել են ասուլիսում, դրանից հետո լրացուցիչ մեղադրանքներ մամուլով հրապարակել եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ