News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես մեղադրանք ունեմ նաեւ ԱԱԾ-ի պետին, որ նա չի խոչընդոտել վարչապետին, որ նա եւս մեկ հարված հասցնի Արցախին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը:

«Առաջինը, նա չի խոչընդոտել, որ Հայաստանում գրանցվի մի կուսակցություն, որի ծրագիրը բացարձակապես չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Դրանք այն անձինք էին, որոնք 2 տարի առաջ ՊՊԾ գնդում իրականացրել էին ահաբեկչություն եւ ուղղորդել է նրանց Արցախ, որ այնտեղ բացեն իրենց բաժանմունքը:

Ադրբեջանը երկար տարիներ հայտարարում է, որ Արցախում իշխանություն չկա, այնտեղ ահաբեկիչներ են: Հիմա պատկերացրեք, թե ինչ լրացուցիչ փաստարկ է տվել Փաշինյանը մեր թշնամուն, մեր թշնամու ղեկավարին»,-հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ ինքը Փաշինյանին նաեւ մեղադրել է, որ իր վերելակային համաձայնությամբ նպաստել է, որ Ադրբեջանն Արցախի ճակատում լուրջ շինարարական աշխատանքներ կատարի. «Ես մեղադրել եմ, որ մայիսից սկսած Նախիջեւանի շփման գծում Ադրբեջանն իր դիրքերն առաջ է տվել եւ իր վերահսկողության տակ վերցրել մի քանի անգամ ավելի շատ տարածք, քան 800 հեկտարն էր՝ հայտնի 2016-ի ապրիլից:

Մեր ՊՆ-ն արձագանքեց, որ մեր դիրքերը իրենց տեղում են, հետ չեն գնացել: Խոսքը միջդիրքային տարածքի մասին է, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ»:

ՀՀԿ թեկնածուի խոսքով, հրադադարի եռակողմ փաստաթղթերը՝ 1994 եւ 1995 թվականների, Փաշինյանը փորձում էր փոխարինել Դուշանբեում վերլակային պայմանավորվածությամբ. «Ցավոք, սա արդեն տեղ է գտել եռանախագահողների Միլանում եղած հանդիպումում: Ես ցավում եմ, որ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ ինքը ոգեւորված է, որ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հաջողվել է համաձայնության գալ եռանախագահողների այդ հայտարարության տեքստի շուրջ: Այսինքն ոգեւորված է, որ եռանախագահողների փաստաթղթում միջազգային կարգավիճակ է ստացել վերելակային այդ հանդիպումը: Ես մտահոգությունն էի հայտնել, բայց հիմա արդեն ԱԳՆ-ն ասում է, որ սրանով ոգեւորված է: Ես շատ մահոգված եմ, որ ԱԳ նախարարը չի կարողանում դիմադրել վարչապետի այդ քաղաքականությանը»:

Տպել
Ամենաշատ