News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայտնի գաղտնալսման բովանդակությունն ապացուցեց, որ Հայաստանում արդարադատություն բացարձակապես գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը:

«Երկրորդ, հիմա ստացվել է մի իրավիճակ, երբ Փաշինյանի իշխանության օրոք ցանկացած անձ, որը դատապարտվել է պատժի, կարող է դիմել միջազգային դատարան եւ մեջբերելով այս գաղտնալսումը ուղղակիորեն ցույց տալ ՀՀ-ում արդարադատության իսպառ բացակայությունը, որովհետեւ արդարադատությունը վերածվել է Փաշինյանի գործադիր մարմնի:

Ինչպես գիտեք, առաջին գաղտնալսումից հետո դատախազությունը քրգործ էր հարուցել եւ եթե այդ անձինք ճիշտ են ասում, եւ ԱԱԾ տնօրենը, եւ ՀՔԾ պետը հրավիրվել են դատախազություն հարցաքննության:

Երկրորդ գաղտնալսումից հետո դատախազությունն ուղղակի պարտավոր է եւ ես պահանջում եմ, որ հարցաքննության հրավիրի Փաշինյանին: Ծանուցագիր ուղարկի, Փաշինյանն էլ քայլ անի ու գնա դատախազություն եւ թող կամաց-կամաց սոովորի ցուցմունք տալուն»,-հայտարարեց Շահնազարյանը:

«ԱԱԾ-ն հայտարարել էր, որ գաղտնալսումների մասին մեր քարոզարշավի ժամանակ տեղյակ կպահենք: Ինչո՞ւ քարոզարշավի ժամանակ, լավ, գոնե այդպես մի ասեք: Հետո հայտարարեցին, որ ոչ մի բան չեն գտել: Եթե Փաշինյանն ուզում է իմանալ, թե ով է գաղտնալսել, ես ամենայն հավանականությամբ համարում եմ, որ գաղտնալսող սուբյեկտը եւ հրապարակող սուբյեկտը կարող են նույնը չլինել: Թող իր քթի տակ դա փնտրի, ակնհայտ է ամեն ինչ»,-հայտարարեց նա:

Հարցին,թ ե ինքը գիտի՞, թե կոնկրետ ով է գաղտնալսել, Շահնազարյանը պատասխանեց. «Ես գիտեմ այնքանով, որքանով կարողանում եմ մի քիչ մտածել եւ մի քիչ տրամաբանել: համենայնդեպս, ինձ որեւէ մեկը նման տեղեկություն չի հայտնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ