News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Քանի դեռ գոնե նախնական բոլոր արդյունքներն ամփոփված չեն, որեւէ հայտարարություն չեմ անի արդյունքների վերաբերյալ: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները ձեւավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն, ընդ որում, այն որեւէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, նաեւ կունենա սահմանադրական մեծամասնություն:

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, Փաշինյանն ասաց, որ որեւէ արտառոց, առնվազն որեւէ միջադեպ չի գրանցվել եւ դա բնական է. «Ես տեսա, որ շատ լրագրողներ ընտրությունների ընթացքը որակել էին որպես «ձանձրալի», եւ դա կարծում եմ՝ լավագույն գնահատականն է»:

Անդրադառնալով ընտրություններում ցածր մասնակցությանը՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Իսկ որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե Հայաստանում այսօր քանի ընտրող կա: 1991 թվականի ՀՀ բոլոր քաղաքացիները ընդգրկված են ընտորղների ցուցակում: Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը եւ տեսնենք, թե ընտրություններից հետո ինչ են ասում ընդդիմությունը, քաղհասարակությունն ու ինչ են գրում լրագրողները:  Գրում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հազարանոց ռեսուրս, որն օգտագործում է: Դա բացակա ընտրողներն են, դա մահացած ընտրողներն են: Բացի այդ, այս ընտրություններում դուք տեսել եք, որ մարդկանց ոչ թե բերման են ենթարկել, այլ մարդիկ իրենք իրենց կամքով գնացել են ընտրությունների: Ես նաեւ քարոզչության ժամանակ խոսում էի այն մասին, որ մարդիկ ինտրիգ չեն տեսնում այս ընտրություններում, քանի որ տեսնում է, որ իր շրջապատում բոլորը քվեարկում են «Իմ քայլը» դաշինքի օգտին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ