News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԴՆԹ անալիզը օգնել է 69-ամյա ամերիկուհուն գտնել մորը, որից իրեն ծնվելուց անմիջապես հետո բաժանել էին, հայտնում է CNN-ը:

Կոննի Մուլթրուպը ծնվել է 1949-ին եւ մեծացել մանկատանը, մինչեւ որ նրան որդեգրել են: Երբ աղջիկը 5 տարեկան էր, որդեգրող մայրը քաղցկեղից մահացավ: Նոր խորթ մայրը չէր սիրում Կոննիին, ուստի երեխան ստիպված էր հանդուրժել նրա վատ վերաբերմունքը: Մալթրուպն ամբողջ կյանքում երազում էր գտնել իսկական ծնողներին, բայց այդպես էլ չէր կարողանում:

Մեկ տարի առաջ դուստրը նրան Ancestry.com հավաքածու էր նվիրել, որը օգնում է ԴՆԹ թեստի միջոցով գտնել հարազատներին: Կինը կապվել է հեռավոր ազգականներից մեկի հետ, որին գտել էր ծառայությունը եւ ասել իր մոր մասին:

«Ես ասացի, որ նրա անունը Ջենեվիվ Պյորինտոն էր,-հիշում է Մալթրուպը, իսկ բարեկամուհին ասաց. Օ, նա իմ մորաքույրն է եւ նա դեռ ողջ է»:

88-ամյա Ջենեվիվ Պյորինտոնը մենակ էր ապրում: Պարզվել է, որ Ինդիանայում հիվանդանոցի աշխատակիցները, որտեղ ծնվել է Կոննին, համոզել են  նրան, որ երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է:

«Քանի որ նա ամուսնացած չէր, նրան ասել էին, որ ես մահացած եմ, -ասում է Մալթրուպը,- նա ապրում էր եւ անգամ չգիտեր իմ մասին»:

Երեխաների եւ մայրերի բռնի բաժանումը ԱՄՆ-ում տարածված պրակտիկա էր, մինչեւ որ 1973-ին Գերագույն դատարանը չօրինականացրեց աբորտները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ