News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կընդունի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածության հարցով: Նրա խոսքով՝ տեղեկությունները, թե այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսը, տարածել են «ստախոս լրատվամիջոցները», փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի Twitter-յան գրառումը:

«Ես հիմա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածուների ընտրության գործընթացի մեջ եմ եւ խոսում եմ մի քանի իսկապես հրաշալի մարդկանց հետ…Ես շուտով որոշում կընդունեմ»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Թրամփն Այերսի հետ քննարկում է այդ պաշտոնին նրա նշանակումը, որպեսզի նա այն զբաղեցնի նվազագույնը 2 տարի, սակայն Այերսը ընտանեկան պատճառներով չի կարողացել խոստանալ, որ կընդունի նման երկարաժամկետ առաջարկը:

Ավելի ուշ, աղբյուրներին վկայակոչելով, գործակալությունը հայտնել էր, որ Այերսն, այնուամենայնիվ, այդ պաշտոնը չի զբաղեցնի, իսկ նոր թեկնածուի մասին կհայտարարվի տարվա վերջին: Այդ տեղեկությունների համաձայն՝  հնարավոր թեկնածուների ցանկում են ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, ինչպես նաեւ  կոնգրեսական Մարկ Մեդոուզը (Հյուսիսային Կարոլինայից ընտրված հանրապետական):

Այն մասին,որ Ջոն Քելլին տարվա վերջին պաշտոնը կլքի, ԱՄՆ նախագահը հայտնել էր շաբաթ: Թրամփը, միաժամանակ, նշել էր, որ նոր նշանակումը, հնարավոր է, ժամանակավոր լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ